Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստան ժամանած զբոսաշրջիկները նախորդ տարվա համեմատ 120 մլն դոլար ավելի են ծախսել

Հայաստան ժամանած զբոսաշրջիկները նախորդ տարվա համեմատ 120 մլն դոլար ավելի են ծախսել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստան ժամանած զբոսաշրջիկները նախորդ տարվա համեմատ 120 մլն դոլար ավելի են ծախսել

Ընթացիկ տարվա առաջին 6 ամսում Հայաստան ժամանած զբոսաշրջիկները ծախսել են 120 մլն դոլար ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ տուրիզմի ոլորտում ունենք դրական տեղաշարժեր:

Վարչապետի խոսքով, դա հայտնի է դարձել՝ վերլուծելով արտասահմանում թողարկված բանկային քարտերով կատարված վճարումները ռեստորաններում, հյուրանոցներում, տարբեր վայրերում:

Նիկոլ Փաշինյանը դիմեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ նշելով. ««Իրավակարգը շատ կարևոր է զբոսաշրջիկների զգացողության համար: Հայաստանում քաղաքացիներն ու զբոսաշրջիկները պետք է իրենց անվտանգ զգան, և դա շատ կարևոր է զբոսաշրջության հետագա զարգացման համար»:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ արտասահմանյան քարտերով գործարքների աճը սննդի կետերում կազմել է 75 տոկոս, հյուրանոցներում՝ 32 տոկոս աճ, կանխիկացման գործարքները՝ 22 տոկոս աճ, գործակալություններում՝ 36 տոկոս աճ, սուպերմարկետներում՝ 38-74 տոկոս աճ:

«Այս տարվա 6 ամսում զբոսաշրջիկների թիվն աճել է 85 հազարով կամ 12,3 տոկոսով: Մենք 2013-ին հետազոտություն ենք արել և պարզել, որ ամեն զբոսաշրջիկ Հայաստանում ծախսել է 730 դոլար: Այսօրվա վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ թիվը 880 դոլար է: Հյուրանոցների թիվը 2013-ի համեմատ գրեթե կրկնապատկվել է, աճել է 300-ով»,- ասաց ԿԲ նախագահը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan