Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կենսաթոշակների 10 տոկոս բարձրացման համար անհրաժեշտ կլինի 25 մլրդ դրամ. Ատոմ Ջանջուղազյան

Կենսաթոշակների 10 տոկոս բարձրացման համար անհրաժեշտ կլինի 25 մլրդ դրամ. Ատոմ Ջանջուղազյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կենսաթոշակների 10 տոկոս բարձրացման համար անհրաժեշտ կլինի 25 մլրդ դրամ. Ատոմ Ջանջուղազյան

Այդ հարցի պատասխանը էական կախվածություն ունի նրանից, թե ինչ բովանդակությամբ կընդունվի օրենքը, այսինքն՝ ինչպիսին կլինի փոփոխությունը. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ շուրջ 69 մլն դրամ լրացուցիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի բարձրացվի նվազագույն աշխատավարձը:

 
«Այդ 69 մլրդ գումարը անհրաժեշտ կլիներ այն ժամանակ, եթե ուղղակի մեխանիկորեն փոխվեր այդ նվազագույն աշխատավարձը։ Բայց այդպիսի մտադրություն չկա։ Իսկ թե ինչպիսի լրացուցիչ միջոցների կարիք կառաջանա, դա կախված կլինի արդեն ընդունվող օրենքից», - նշեց նախարարը։

Հարցին էլ՝ կենսաթոշակների 10 տոկոսով բարձրացումը որքա՞ն գումար կկազմի, բյուջեն ի՞նչ միջոցներից է դա տրամադրելու, Ջանջուղազյանը պատասխանեց. «Կենսաթոշակի համար գնահատված չափը մոտավորապես 25 մլրդ դրամ է, բյուջեն այլ աղբյուր, քան պետական բյուջեի եկամուտներն ու ներգրավող պարտքն են, չունի»:

 
Ջանջուղազյանն ասաց, որ իրենք պարբերաբար աճ են ակնկալում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության, որը նաև բացահայտում է, թե ինչպիսի սպասելիքներ ունեն իրենք տնտեսության լրացուցիչ չդիտարկվող մասից, որը կվերածվի հարկի:

«Այս տարին չհաշված, որովհետև մենք ակնկալում ենք բարձր աճ՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության, հաջորդ տարիներին աճը կլինի 0.4-0.5 տոկոս միջակայքում: Ոչ թե կանգ ենք առնելու այս թվի վրա, այլ շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատանքները: Մեզ համար լավագույն ուղին հավասարակշռված ուղին է, որովհետև հակառակ դեպքում, եթե այդպիսի պահանջ դրվի, կարելի է գտնել ճանապարհ՝ լրացուցիչ վարչարարության միջոցով ավելի հարկեր ունենալու և հակառակը՝ թուլացնել վարչարարությունը: Եթե գծից շեղվենք, բացասական կլինի հետևանքը»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության նիստին վարչապետը հայտարարեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից թոշակները 10 տոկոսով կբարձրանան:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan