Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Միջին մասնագիտական կրթական ծրագրով բարձր առաջադիմությամբ սովորողներին կտրվի տարկետման իրավունք

Միջին մասնագիտական կրթական ծրագրով բարձր առաջադիմությամբ սովորողներին կտրվի տարկետման իրավունք
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Միջին մասնագիտական կրթական ծրագրով բարձր առաջադիմությամբ սովորողներին կտրվի տարկետման իրավունք

Միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիներին կտրվի տարկետման իրավունք: Կառավարությունն այդ նպատակով 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ կատարեց լրացումներ և փոփոխություններ:


Ակնկալվում է, որ այս որոշման արդյունքում ուսումը շարունակելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հնարավորություն կստանան իրապես բարձր առաջադիմություն ունեցող քաղաքացիները, ինչի արդյունքում ՀՀ զինված ուժերը կհամալրվեն մասնագիտական պատշաճ գիտելիքներ ունեցող սպաներով:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախագիծը թույլ կտա ավելի շատ արդեն դիպլոմավոր մասնագետներ զորակոչել բանակ: «Ըստ էության, կրթական մակարդակի աճ կապահովենք», - ասաց նա:

Արաձագանքելով՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց. «Եթե ընթացքում չհիվանդանան, այդ տենդենցն էլ է լինում»:

«Քանի որ մենք հիմա 0-18 տարեկաններին անվճար բուժում ենք իրականացնում, հիմա նրանք այլևս չեն հիվանդանա, առողջություն մաղթենք բոլորին»,- ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan