Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արա Գևորգյանը Երևանի մենահամերգի ամբողջ հասույթն ուղղելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը

Արա Գևորգյանը Երևանի մենահամերգի ամբողջ հասույթն ուղղելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արա Գևորգյանը Երևանի մենահամերգի ամբողջ հասույթն ուղղելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը

Երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, որը երկար տարիներ մենահամերգով չի ներկայացել հայրենիքում, սեպտեմբերի 7-ին իր արվեստի երկրպագուներին մեծ տոն է պարգևելու` հանդես գալով «Դու պիտի ճախրես» խորագրով համերգային ծրագրով: Այն նախատեսվում է անցկացնել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է 
քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը։ Այդ նպատակով նախաձեռնության հեղինակները համագործակցում են «City of smile» հիմնադրամի հետ, որի առաքելությունն է կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների, երիտասարդների որակյալ բուժումը Հայաստանում։

«Բախտ եմ ունեցել մեր հայրենիքում  հանդես գալ մենահամերգներով, հեղինակային երեկոներով: 2001 թվականին հեղինակային համերգ կազմակերպեցինք` նվիրված քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, 2002 թվականին Սարդարապատում եմ խոշոր համերգային ծրագրով ներկայացել` նվիրված մայիսյան հաղթանակներին, այնուհետև ելույթներ եմ ունեցել տարբեր կարևորագույն միջոցառումների շրջանակներում:

Այս տարի նախաձեռնեցինք իմ կողմից երկար սպասված այս համերգը, որպեսզի կարողանանք  օգտակար լինել այն երեխաներին, որոնք ունեն մեր աջակցության կարիքը»,-հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արա Գևորգյանը:

Նա ընդգծեց, որ ոչ մի անգամ Հայաստանում գումարով համերգ չի ունեցել, ոչ մի միջոցառման  համար չի վճարվել, և դա իր ցանկությունն է եղել: «Այս անգամ երեկոյի ամբողջ հասույթը տրամադրվելու է  երեխաներին: Կոչ եմ անում բոլորին կանգնել իմ կողքին»,- նշեց երաժիշտը:

Գևորգյանը շնորհակալություն հայտնեց այն բոլոր անսամբլներին, որոնք մասնակցելու են ծրագրին` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, Պարի պետական անսամբլին, «Սարդարապատ» պարի խմբին և մյուս մասնակիցներին:

Խոսելով համերգի խորագրի մասին` Գևորգյանը շեշտեց, որ «Դու պիտի ճախրես»-ը իր նոր ձայնասկավառակի անվանումն է:

«City of smile» բարեգործական հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանն էլ տեղեկություն տրամադրեց  հիմնադրամի մասին` նշելով, որ այն ամբողջությամբ հոգում է քաղցկեղ կամ արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժման ծախսերը:

«Փորձում ենք այնպես անել, որ ծնողները ոչ թե մտածեն ֆինանսական խնդիրների մասին, այլ երեխաների կողքին լինեն,  աջակցեն  նրանց,  հոգ տանեն երեխաների մասին»,- ընդգծեց Դեմիրճյանն ու կոչ արեց գործարարներին, հնարավորություններ ունեցող մարդկանց աջակցել համերգին:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan