Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փաշինյանը ներկայացրեց տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթները

Փաշինյանը ներկայացրեց տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փաշինյանը ներկայացրեց տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի ընթացքում ներկայացրեց Կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային դրույթները, որոնք անվանեց տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դրանց Փաշինյանն անդրադարձավ հուլիսի 20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկած «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովին իր ողջույնի խոսքում:


«Կարծում եմ՝ Շիրակի գործարար համաժողովը շատ հարմար առիթ է, որպեսզի բոլորիս հայտնի իրադարձություններից մեկ տարի անց ես խոսեմ Կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային որոշակի մոտեցումների վերաբերյալ, և ըստ էության այս հայեցակարգային դրույթները պետք է անվանեմ տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ, որոնք մենք առաջիկայում կամբողջացնենք, և կներկայացնենք, որպես ամբողջական ռազմավարություն, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանի զարգացումն ու ինչպիսին ենք պատկերացնում Հայաստանի տնտեսական կառուցվածքը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս փուլում հաջողվել է արդեն հարկային օրենսգրքում իրականացրած փոփոխություններով կարևոր քայլ անել:

«Հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների բերումով մի քանի մակարդակ ենք դիտում՝ միկրոմակարդակ, այսինքն՝ միկրոբիզնեսի նկատմամբ վարվող քաղաքականությունը, միջին բիզնեսի նկատմամբ վարվող քաղաքականությունը, և ավելի մանր բիզնեսի նկատմամբ վարվող քաղաքականությունը, որը թերևս մեր առաջիկա անելիքների ուշադրության կենտրոնում է լինելու: Կարևոր եմ համարում արձանագրել, որ մենք նոր շերտ ձևակերպեցինք Հայաստանի տնտեսության մեջ, այն անվանելով միկրոբիզնես, և 2020թ. հունվարի 1-ից մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող, որոշակի գործունեության տեսակի ընկերություններն ընդհանրապես կազատվեն բոլոր տեսակի հարկերից: Սրան գումարած, այս ընկերություններում ներգրավված աշխատակիցների համար եկամտային հարկը կլինի ոչ թե արդեն սահմանված 22%, այլ 5000 դրամ: Մենք սա շատ կարևորում ենք ՀՀ քաղաքացիների շրջանում գործարար ակտիվությունը մեծացնելու համար: Սա կառավարության աջակցությունն է ՀՀ քաղաքացիներին, և կոչը նրանց՝ ի վերջո որոշակի գործունեություն ծավալել, և մենք այս հանգամանքը դիտում ենք, որպես աղքատության հաղթահարման կարևոր մի գործիք»,- նշեց վարչապետը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan