Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը Գերագույն ռադայի ընտրություններում պահպանում է առաջատարի դիրքն՝ արձանագրությունների 35%-ի հաշվարկից հետո

Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը Գերագույն ռադայի ընտրություններում պահպանում է առաջատարի դիրքն՝ արձանագրությունների 35%-ի հաշվարկից հետո
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը Գերագույն ռադայի ընտրություններում պահպանում է առաջատարի դիրքն՝ արձանագրությունների 35%-ի հաշվարկից հետո

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը 42,19 տոկոս ձայնով պահպանում է առաջատարի դիրքը Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության նկատմամբ (12,75 տոկոս), վկայում են ԿԸՀ-ի տվյալները՝ արձանագրությունների 35,51 տոկոսի հաշվարկից հետո:

Երրորդ տեղը զբաղեցնում է նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը՝ ձայների 8,71 տոկոսով: Այնուհետև՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունը՝ 8,15 տոկոս ձայնով, հնգյակը եզրափակում է երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցությունը՝ 6,39 տոկոս ձայնով:

«Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցության թեկնածուները հաղթում են 117 միամանդատ շրջաններում, 51 միամանդատ շրջաններում հաղթում են ինքնաառաջադրված թեկնածուները: Այս մասին են վկայում Ուկրաինայի ԿԸՀ-ի տվյալները:

«Ուկրաինսկայա պրավդա» թերթի տվյալներով՝ Զելենսկու կուսակցությունը կարող է կուսակցական ցուցակներով 121 տեղի հույս ունենալ, «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունը՝ 36, «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը՝ 25, «Բատկիվշչինա»-ն՝ 25 և «Գոլոս»-ը՝ 19:

Այսպիսով՝ Զելենսկու կուսակցությունը խորհրդարանում ստանում է մոտավորապես 238 տեղ։ Արդեն 226 տեղանոց մեծամասնությունը նրան հնարավորություն է տալիս ինքնուրույն կառավարություն ձևավորելու՝ կոալիցիա չկազմելով այլ ուժերի հետ։ Գրում է՝ Tert.am-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan