Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ

Գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ

Հայաստանում 2019 թվականի 6 ամսվա ընթացքում գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ, հատկապես՝ խոտածածկ և բուսածածկ տարածքներում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց ՀՀ ԱԻՆհրդեհային և տեխնիկական անվտանգության 

հետաքննության վարչության պետի տեղակալՍերգեյ Հայրապետյանը:

«Համեմատելով 2018 թվականի առաջին կիսամյակի հետ՝ կարող եմ ասել, որ 2019 թվականի առաջին կիսամյակում ընդհանուր հրդեհների քանակը 2.1 անգամ ավելի է:  Խոտածածկ տարածքներում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի մոտ 4 անգամ ավելի շատ հրդեհ ենք ունեցել»,- նշեց Հայրապետյանը և հավելեց, որ այրված տարածքների մակերեսը 2018 թվականի 1-ին կիսամյակի համեմատ

2019-ի նույն ժամանակահատվածում 5.7 անգամ ավելի շատ է եղել:

Նրա խոսքով՝ 2019 թվականի հուլիսի 1-20-նն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 1200-ից ավելի հրդեհ, որոնց ճնշող մեծամասնությունը եղել է խոտածածկ և բուսածածկ տարածքներում՝ մոտ 75 տոկոսը:

 Հայրապետյանն ընդգծեց, որ ընթացիկ տարվա 6 ամսվա ընթացքում հրդեհների աճ գրանցվել է մայիս և հունիս ամիսներին:

«Հրդեհների առաջացման հիմնական պատճառը մարդկային գործոնն է՝ հիմնականում ծխախոտի մնացորդը նետելը, հանգստյան գոտիներում աղբ թողնելը և այլն: Այդ իսկ պատճառով ՀՀ ԱԻՆ-ը կոչ է անում քաղաքացիներին լինել ավելի զգոն և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները»,- ասաց Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալը:

Նա նաև շեշտեց, որ «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն հրդեհային պահպանությունը ոչ միայն ԱԻՆ հրշեջ-փրկարարների գործն է, այլև՝ տեղական ինքնակառավարման, պետական մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների համատեղ ուժի:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan