Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ Տեխաս նահանգի առևտրի կենտրոններից մեկում հրաձգության հետևանքով 20 մարդ է զոհվել, կան տասնյակ տուժածներ

ԱՄՆ Տեխաս նահանգի առևտրի կենտրոններից մեկում հրաձգության հետևանքով 20 մարդ է զոհվել, կան տասնյակ տուժածներ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ Տեխաս նահանգի առևտրի կենտրոններից մեկում հրաձգության հետևանքով 20 մարդ է զոհվել, կան տասնյակ տուժածներ

ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 26-ը վիրավորվել է, հաղորդում է CNN-ը՝ ոստիկանության պաշտոնական տվյալներին հղումով:

Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել, նրանցից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է: Տուժածների շարքում 2 երեխա կա: Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտնել է, որ զոհերի թվում մեքսիկացիներ կան:

Հրաձգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով շաբաթ երեկոյան: Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության համար կասկածվող 21-ամյա երիտասարդին, որը Դալլաս քաղաքի բնակիչ է: Ոստիկանության հաղորդմամբ՝ կասկածյալը հենց դեպքի վայրում հանձնվել է իրավապահներին: Հարձակման դրդապատճառները դեռևս պարզ չեն: Դեպքի առթիվ ատելության հողի վրա հանցագործության հոդվածով քրեական գործ է հարուցվել:

Ոստիկանությունից չեն ցանկացել նշել՝ ինչ տեսակի զենքից է իրականացվել հրաձգությունը, սակայն հաջորդիվ հրապարակվել է հարձակում կատարած անձի լուսանկարը, որում վերջինս պատկերված է АК-47 ինքնաձիգով:

Հաղորդում է, որ հարձակումից առաջ կասկածյալը Twitter-ի իր էջում մանիֆեստ է հրապարակել, որում կողմ է արտահայտվել այս տարվա մարտի 15-ին Նոր Զելանդիայի մզկիթներում տեղի ունեղած և 50 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումներին: Մի քանի էջից բաղկացած մանիֆեստում երիտասարդը հայտարարել է, որ իր գործողություններով «պաշտպանում է իր երկիրն օտարերկրյա ներխուժումից», ինչպես նաև կարծիք է հայտնել, թե ներգաղթյալների հոսքից տուժում են ԱՄՆ-ի մշակույթն ու տնտեսությունը: Գրում է՝ Tert.am-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan