Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը դինամիկ զարգանում է. Նիկոլ Փաշինյանը՝ Նիկոլայ Պատրուշեւին

Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը դինամիկ զարգանում է. Նիկոլ Փաշինյանը՝ Նիկոլայ Պատրուշեւին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը դինամիկ զարգանում է. Նիկոլ Փաշինյանը՝ Նիկոլայ Պատրուշեւին

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական համագործակցությունը դինամիկ զարգանում է, եւ առկա է կառուցողական աշխատանքային մթնոլորտ, ինչի մասին են վկայում ՌԴ նախագահի, վարչապետի հետ հաճախակի հանդիպումները եւ բարձրաստիճան մյուս մակարդակներում շփումները: Այս մասին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վարչապետը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո սա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին այցն է մեր երկիր, եւ այն լավ առիթ է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերին նաեւ այս ձեւաչափով անդրադառնալու համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական համագործակցությունը դինամիկ զարգանում է, եւ առկա է կառուցողական աշխատանքային մթնոլորտ, ինչի մասին են վկայում ՌԴ նախագահի, վարչապետի հետ հաճախակի հանդիպումները եւ բարձրաստիճան մյուս մակարդակներում շփումները: ՀՀ վարչապետը կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցությունը՝ հայ-ռուսական ռազմավարական կապերի շարունակական զարգացման, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի համատեքստում:

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը արդյունավետ է համարել ՀՀ ԱԽ քարտուղարի հետ խորհրդակցությունները, որոնց ընթացքում, Պատրուշեւի խոսքով, քննարկվել են անվտանգության ոլորտում տարբեր ուղղություններով համագործակցության հարցեր, անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում ՀՀ-ՌԴ փոխգործակցությանը: Նիկոլ Պատրուշեւը նաեւ տեղեկացրել է, որ այս տարվա նոյեմբերին նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների հավաք, եւ Հայաստանը, ինչպես միշտ, հաստատել է իր մասնակցությունն այդ հավաքին:

ՀՀ վարչապետը եւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման եւ կայունության ապահովման հարցի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության զարգացումների ու մարտահրավերների շուրջ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
21Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan