Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր. Նիկոլ Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր. Նիկոլ Փաշինյան

Կոտայքի մարզը եղել է Հայաստանի արդյունաբերության ամենահզոր կենտրոններից մեկը, և Հայաստանի կառավարությունը շարունակելու է արդյունաբերության զարգացման քաղաքականությունը: Այդ մասին «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» տնտեսական համաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետն ընդգծեց, որ Հրազդանը, Չարենցավանը, Աբովյանը եղել են Խորհրդային Հայաստանի արդյունաբերական ուժը և այսօրվա  հավաքը ևս լավ առիթ է արձանագրելու, որ կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես արդյունաբերական երկիր: «Սա կարևոր արձանագրում է, որ անընդհատ պետք է անենք: Մեր գործողություններն ուղղված պետք է լինեն հենց այդ նպատակի իրագործմանը: Այս ընթացքում կառավարությունը պարբերաբար մշտական շփումների մեջ է Հայաստանի արդյունաբերողների հետ ու մեր առաջնային խնդիրներից մեկն է՝ ապահովել այնպիսի պայմաններ, որոնք մեր արդյունաբերության մրցունակությունը կզարգացնեն: Սա կարևոր և նուրբ աշխատանք է, որը պետք է անենք առաջիկայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կառավարությունն աջակցելիս պետք է համոզված լինի, որ իսկապես իրականացնում է արդյունաբերական ընկերությունների ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու գործողություններ: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ Կոտայքի մարզը մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի, այս ընթացքում եղել են նվիրյալներ, որոնք խորհրդային ժամանակաշրջանի արդյունաբերական հզորությունների վրա փոքր բջիջներ են ստեղծել:

«Ուզում եմ գնահատել նրանց աշխատանքը, արդյունաբերության ոլորտում էլ ակտիվիստներ և ֆանատներ կան, որոնք բացի արդյունաբերությունից որևէ բան չեն ուզում տեսնել: Իհարկե, սա չի նշանակում, որ որևէ կերպ նսեմացնում ենք այլ ոլորտների կարևորությունը: Կոտայքը զբոսաշրջային կարևոր ուղղություններից մեկն է, և կառավարության հաջորդ առաջնահերթությունը՝ զբոսաշրջությունը նույնպես պետք է զարգանա: Կոտայքում բարձր տեխնոլոգիական ընկերություններ ևս կան, և մենք քայլեր ենք իրականացնում, որ այս ոլորտը ևս զարգանա»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև արդյունաբերական  գյուղատնտեսության զարգացումը և նկատեց, որ այստեղ ևս Կոտայքն ունի մեծ պոտենցիալ: «Արդյունաբերական գյուղատնտեսություն ասելով նկատի ունեմ, որ գյուղատնտեսության օգտակար գործողության գործակիցը պետք է բարձրանա: Կարծում եմ, որ ռացիոնալությունը մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկն է: Ցավոք, շատ դեպքերում կորցնում ենք այն՝ սկսած պետական կառավարման համակարգից: Մեր խնդիրն է ներդրված գումարից հնարավորինս ստեղծել ավելի շատ արդյունք, հենց այս ռացիոնալությունն է մեր տնտեսության մրցունակությունը բարձրացնելու միակ ուղին և միակ գրավականը: Այս գաղափարը բոլորիս ուշադրության կենտրոնում պահելու առումով այս քննարկումները շատ կարևոր են»,- ասաց վարչապետը:

Տնտեսության և հանրային կյանքի մյուս ոլորտներում շփումը, հաղորդակցությունը, գաղափարները միմյանց հետ կիսելը, ըստ Նիկոլ Փաշինյանի, շատ կարևոր են: «Այս համաժողովները շփման լավ հարթակ են և լավ է, որ այս քննարկումները շարունակում ենք: Նմանատիպ միջոցառումներ անցկացնելու ենք բոլոր մարզերում, ցանկանում եմ հաջողություն մաղթել այսօրվա աշխատանքին, անհամբերությամբ սպասում ենք ծանոթանալու գործարարների հաջողություններին և ծրագրերին, որպեսզի տեսնենք, թե կառավարությունն ինչով կարող է աջակցել և խթանել  դրանց:

Կարծում եմ, մեր համընդհանուր հավաքական աշխատանքի ամենակարևոր ուղղությունը պետք է լինի իրականության հետ ուղիղ կապ ունեցող, իրականությունից բխող լավ լուրերի ստեղծումը և դրանցից բխող լավատեսությամբ հնարավորինս շատ մարդկանց վարակելը: Հույս ունեմ, որ այսօր այս հարթակից կլսենք լավ լուրեր, որոնք կոգեշնչեն ներկաներին և բոլոր այն մարդկանց, ովքեր մեր համաժողովին հետևում են լրատվությամբ, համացանցով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan