Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գորիսն ու Կապանը կապող զբոսաշրջային արահետ է բացվել․ այն 300 կմ է

Գորիսն ու Կապանը կապող զբոսաշրջային արահետ է բացվել․ այն 300 կմ է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գորիսն ու Կապանը կապող զբոսաշրջային արահետ է բացվել․ այն 300 կմ է

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին օգոստոսի 24-ին Սյունիքի մարզում մասնակցել է Լեգենդների արահետի բացմանը, որը կապում է Գորիս ու Կապան քաղաքները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԵՄ դեսպանի գրասենյակից։

300 կմ երկարություն ունեցող արահետը նախագծվել է «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացումը պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում: Բացման արարողության ժամանակ հյուրերը փորձարկել են արահետի 5կմ-ը՝ հնարավորություն ունենալով տեսնել Կախարդական անտառը:

«Շատ ուրախ եմ մասնակցել Լեգենդների արահետը պաշտոնական բացմանը: Համայնքային զարգացումը ԵՄ առաջնային գերակայություններից է, և իմ անձնական ուշադրությունն ուղղված է այն նախաձեռնությունների խթանմանը, որոնք թույլ են տալիս Հայաստանի քաղաքացիներին և զբոսաշրջիկներին վայելել այս երկրի գեղեցկությունը, միևնույն ժամանակ ակտիվ կենսակերպ վարել: Կարող եմ միայն խրախուսել ձեզ արշավ պլանավորել Լեգենդների արահետում և բացահայտել թեյատները, հյուրատները, Կախարդական անտառն ու այլ ծառայություններ, որոնք համայնքի բնակիչները ստեղծել են ԵՄ աջակցությամբ»,- նշել է ԵՄ դեսպանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan