Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մակրոնը հայտարարել է, որ G7-ի հաջորդ գագաթնաժողովին Ռուսաստանին կարելի է հրավիրել հյուրի կարգավիճակով

Մակրոնը հայտարարել է, որ G7-ի հաջորդ գագաթնաժողովին Ռուսաստանին կարելի է հրավիրել հյուրի կարգավիճակով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մակրոնը հայտարարել է, որ G7-ի հաջորդ գագաթնաժողովին Ռուսաստանին կարելի է հրավիրել հյուրի կարգավիճակով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ G7-ի հաջորդ գագաթնաժողովին Ռուսաստանին կարելի է հրավիրել հյուրի կարգավիճակով, գրում է Euronews-ը:

Ըստ նրա՝ G7-ի անդամ երկրները համաձայնության չեն հասել ակումբ ՌԴ-ի վերադարձի թեմայի շուրջ:

«Մասնակիցների թվի ընդլայնման որոշումը կայացվում է ընդհանուր համաձայնությամբ»,- հայտնել է նա Բիարից քաղաքում G7-ի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում՝ հավելելով, որ նման համաձայնություն առայժմ չկա:

Մակրոնն ընդգծել է, որ գագաթնաժողովի կազմակերպիչ երկիրն իրավունք ունի հյուրեր հրավիրել, այդ թվում՝ G7-ում չընդգրկված երկրների ղեկավարներին:

«Հյուրընկալող պետությունը կարող է մարդիկ հրավիրել, բայց՝ որպես հյուր»,- հայտնել է Ֆրանսիայի նախագահը:

Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կարող է ՌԴ-ին որպես հյուր հրավիրել G7-ի հաջորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հենց ամերիկյան տարածքում: Սակայն Թրամփը ենթադրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, չի ցանկանա ընդունել նման հրավերը:

Ավելի վաղ The Guardian պարբերականը հոդված էր հրապարակել առ այն, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վիճել է «Մեծ յոթնյակի» անդամ երկրների առաջնորդների հետ՝ Ռուսաստանի Դաշնության պատճառով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տարաձայնությունները մասնավորապես թեժացել էին շաբաթ երեկոյան՝ Բիարից քաղաքի 19-րդ դարին թվագրվող փարոսի մոտ տեղի ունեցած ընթրիքի ժամանակ: Երեկոյի ընթացքում Թրամփը պնդել էր, որ Ռուսաստանը պետք է վերադառնա G7-ի կազմ:

Ըստ հաղորդման՝ սեղանի շուրջ նստած «Մեծ յոթնյակի» բոլոր առաջնորդներից իր աջակցությունն էր հայտնել միայն Իտալիայի հեռացող վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:

Ըստ հաղորդման՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չեզոք դիրք էր պահպանել: Մյուսները՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, վճռականորեն դեմ էին արտահայտվել Ռուսաստանի վերադարձին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan