Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Օրենքով գողերը», «սխոդկաների», «աբշյակների» մեջ ներգրավված անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության. Նիկոլ Փաշինյան

«Օրենքով գողերը», «սխոդկաների», «աբշյակների» մեջ ներգրավված անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության. Նիկոլ Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Օրենքով գողերը», «սխոդկաների», «աբշյակների» մեջ ներգրավված անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության. Նիկոլ Փաշինյան

Խոսքը «օրենքով գողերի», «սխոդկաների», կներեք, որ այսպիսի բառեր եմ օգտագործում, «աբշյակների» և այս կարգի այլ երևույթների մասին է: Այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս ամենի մեջ ներգրավված մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության: Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման նպատակը:

«Սա շատ տրամաբանական օրենքի նախագիծ է, որովհետև այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, հետևաբար նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանը ապրելու»,-ասաց վարչապետը:

Զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ կհամարվի ոչ միայն «օրենքով գողը», այլ նաև քրեական հեղինակությունը, և վարչապետը պարզաբանեց՝ «թարգամանաբար ասած՝ ավտարիտետը»:

«Եթե տերմինների մասին ենք խոսում, դրա մեջ կընդգրկվի «մատաղի փողը», որ հավաքվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի համար»,-ավելացրեց նախարարը:

Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը ներկայացված փոփոխությունները բացառիկ   համարեց: «Սա ոչ շարքային փոփոխությունների նախագիծ է, և գաղափարական, բարոյական նշանակությունից զատ, ցանկանում եմ հավաստել, որ հանցավորության մակարդակի վրա էական նշանակություն ունի քրեական ենթամշակույթը: Քրեական ենթամշակույթի նույն շահառուները էական վնասում են հանցագործությունների բացահայտումները, հետևաբար այս փոփոխությունը բացառիկ նշանակություն ունի»,-ասաց նա:

Դատախազը նշեց, որ իրավապահ մարմինները պետք է  պատրաստվեն դրա իրացմանը: «Որ պահին սա դարձավ օրենք, վճռական մեծ ծավալի աշխատանք պետք է իրականացվի»,-ասաց նա:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս կարևորեց նախագիծը: «Այստեղ շատ կարևոր է լինելու պրակտիկան, որ չհանգենք այլ ծայրահեղության:

Վարչապետը պարզաբանեց. «Օրինակ՝ այնպիսի մեկնաբանություններ կան, որ ենթադրենք՝ մարդը «օրենքով գող» է, կամ քրեական հեղինակություն է, ինչո՞ւ եք ենթարկում քրեական պատասխանատվություն: Այս հարցն ունի հստակ պատասխան, դա նշանակում է, որ պրակտիկայում նա պրոֆեսիոնալ ձևով զբաղված է հանցագործություններ կազմակերպելով: Բերեմ օրինակ, ենթադրենք, որ ինչ-որ մեկն ուզում է մեկին թալանել, գնում է այդ կարգավիճակով մարդու մոտ և նրա միջոցով կազմակերպում է»,-ասաց նա և նշեց, որ դա հանցագործությունների կազմակերպման պրոֆեսիոնալ օղակ է:

Նշենք, որ կառավարությունն ընդունեց նախագիծը, և այն կուղարկվի Ազգային ժողովի քննարկմանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan