Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դավիթ Տոնոյանն այցելել է Արցախի ՊԲ

Դավիթ Տոնոյանն այցելել է Արցախի ՊԲ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դավիթ Տոնոյանն այցելել է Արցախի ՊԲ

Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում օգոստոսի 30-ին աշխատանքային այցով ՊԲ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Արցախի  իր պաշտոնակից, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարը եղել է բանակային առաջնագծի հյուսիսային և արևելյան ուղղություններում, ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքերի ամրապնդման, տեսադիտարկման համակարգի կատարելագործման և հակառակորդի նկատմամբ մարտավարական առավելության ապահովման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքներին:

Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարները քննարկել են հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության օրակարգային տարբեր թեմաներ, և գոհունակություն հայտնել այս համատեքստում արդեն իսկ իրականացված ու դեռևս շարունակվող համալիր գործընթացներից:

Պաշտպանության նախարարները նաև հանդիպումներ են ունեցել հրամանատարության ու ժամկետային անձնակազմի հետ, խրախուսել առավել աչքի ընկած զինծառայողներին և վստահեցրել վերջիններիս, որ ծառայողական պայմանների բարելավման ու մարտական հնարավորությունների կատարելագործման խնդիրները այսուհետ ևս կգտնվեն հայկական զինված ուժերի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan