Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վրաստանի վարչապետի թեկնածու Է առաջադրվել ՆԳ նախարարության ղեկավար Գեորգի Գահարիան

Վրաստանի վարչապետի թեկնածու Է առաջադրվել ՆԳ նախարարության ղեկավար Գեորգի Գահարիան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վրաստանի վարչապետի թեկնածու Է առաջադրվել ՆԳ նախարարության ղեկավար Գեորգի Գահարիան

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնից Մամուկա Բախտաձեի հեռանալուց հետո այդ պաշտոնում առաջադրել Է ՆԳ նախարարության ղեկավար Գեորգի Գահարիայի թեկնածությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 3-ին կայացած բրիֆինգում հայտարարել Է կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

«Քաղխորհրդում ես ներկայացրեցի Գեորգի Գահարիայի թեկնածությունը եւ լիակատար աջակցություն ստացա»,- ասել Իվանիշվիլին: Գահարիան առավել մեծ ժողովրդականություն վայելող նախարարներից մեկն Է, բայց նրա անունը սկանդալային դարձավ հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունցած իրադարձությունների ընթացքում:

Այն ժամանակ հանրահավաքի հազարավոր մասնակիցներ, որոնք բողոքում Էին ռուս պատգամավորների Թբիլիսի այցի դեմ, հատուկ նշանակության ուժերի կողմից ցրվեցին խորհրդարանի վրա գրոհելու իրենց փորձից հետո, տուժեցին հարյուրավոր մարդիկ: Դրանից հետո շարունակական ակցիաներ են անցկացվում Գահարիայի պաշտոնաթողության պահանջով:

Ակցիաների մասշտաբները կրճատվել են, բայց դրանք շարունակվում են: Պարբերաբար Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ, ինչպես նաեւ այլ խոշոր քաաղաքներում ցուցարարներ են հայտնվում, որոնք պահանջում են նախարարի հրաժարականը: Մամուկաա Բախտաձեն, որը կառավարությունը գլխավորում Էր 2018 թվականի ամռանից, նախօրյակին հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին:

«Զարգացման շրջանակն ստեղծված Է, ուստի ես որոշում ընդունեցի հրաժարական տալ, քանզի գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում»,-գրել Է Բախտաձեն Facebook-ի իր Էջում:

Նա նաեւ ասել Է, որ չի պատրաստվում մնալ ակտիվ քաղաքականության մեջ: Նախկին վարչապետի խոսքով՝ կուսակցությունը կարող Է այլ կարծիք ունենալ իր ապագայի վերաբերյալ, սակայն ինքը գտնում Է, որ կատարել Է իր առջեւ դրված նպատակներն ու խնդրիրները, եւ տվյալ փուլում իրեն չի տեսնում ակտիվ քաղաքականության մեջ:

Օրենքի համաձայն, վարչապետի պաշտոնաթողությունից հետո լիազորությունները վայր Է դնում ամբողջ կառավարությունը: Նախարարները կշարունակեն իրենց պարտականությունները կատարել մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը: Ըստ Վրաստանի նոր Սահմանադրության, վարչապետի պաշտոնաթողությունից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը պետք Է վստահություն հայտնի պաշտոնի նոր հավակնորդին, նախարարների կաբինետի կազմին եւ կառավարության ծրագրին: Վարչապետի թեկնածությունը կարող Է առաջադրել խորհրդարանական ընտրություններում լավագույն արդյունքն արձանագրած կուսակցությունը (այժմ դա «Վրացական երազանքն» Է):

Կառավարության նոր կազմի հաստատման համար անհրաժեշտ Է օրենսդիր մարմնում ապահովել ձայների մեծամասնությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan