Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի համար Սիրիայի հարցի զգայունությունը

Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի համար Սիրիայի հարցի զգայունությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի համար Սիրիայի հարցի զգայունությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց, որ Սիրիայի հարցը Հայաստանի համար առավել զգայուն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Մնացականյանը նշեց, որ այդ զգայունությունն արտահայտվում է նաև այն մարդասիրական առաքելության միջոցով, որը հայ բժիշկներն ու սակրավորներն իրականացնում են Սիրիայում:

«Մեզ համար Սիրիայի հարցը առավել զգայուն հարց է, և մենք դա արտահայտում ենք նաև մեր մարդասիրական առաքելության գործառույթն իրականացնելու միջոցով: Ինչ վերաբերում է մնացած այլ զարգացումներին, դրանք չափազանց դինամիկ են, և բազմաթիվ հարթակներ ունեն: Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացը չափազանց բազմաշերտ է և բարդ: Այստեղ մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որը վերաբերում է մեր հայրենակիցների անվտանգությանը, և մարդասիրական առաքելությունը հենց այդ նպատակն է արտահայտում»,- ասաց Մնացականյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan