Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ամերիկացի կոնգրեսականը բանաձեւ է ներկայացրել «Մեծ յոթնյակի» կազմ ՌԴ-ին ներառելու դեմ

Ամերիկացի կոնգրեսականը բանաձեւ է ներկայացրել «Մեծ յոթնյակի» կազմ ՌԴ-ին ներառելու դեմ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ամերիկացի կոնգրեսականը բանաձեւ է ներկայացրել «Մեծ յոթնյակի» կազմ ՌԴ-ին ներառելու դեմ

Դեմոկրատ կոնգրեսական Ալբիո Սայրեսը բանաձեւ է ներկայացրել՝ ուղղված «Մեծ յոթնյակի» ապագա գագաթնաժողովների մասնակիցների կազմի մեջ Ռուսաստանին ներառելու դեմ, մինչեւ նա սկսի «հարգել հարեւան երկրների տարածքային ամբողջականությունը եւ հետեւի ժողովրդավարական հանրության ստանդարտներին»:

Բանաձեւը պատասխանն է վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կատարած հայտարարություններին այն մասին, որ ինքը մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել «Մեծ յոթնյակի» հաջորդ գագաթնաժողովին:

«Եթե նախագահ Թրամփն անտեսում է «Մեծ յոթնյակի» մեջ Ռուսաստանին ընդգրկելու վերաբերյալ միջազգային հանրության հաստատած պայմանները, նա դեմ է գնում ամերիկյան համակարգված օրենսդրությանը եւ միջազգային հանրության շրջանում առկա կոնսենսուսին,- շեշտել է Սայրեսը: - Նա նաեւ թուլացնում է բանակցություններ վարելու մեր ունակությունը՝ հերթական անգամ նախագահ Պուտինին ցույց տալով, որ նրա ագրեսիվ գործողությունները չեն ունենա հայտարարված հետեւանքները: Ես խորապես համոզված եմ, որ մենք չպետք է թույլ տանք Ռուսաստանին վերադառնալ «Մեծ յոթնյակ», քանի դեռ նա չի դադարեցրել ուկրաինական տարածքի օկուպացիան եւ չի հետեւի ժողովրդավարական հանրությունների ստանդարտներին»: Գրում է՝ News.am-ը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan