Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արցախի Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ՀՀ ԱԺ պատվիրակության հետ

Արցախի Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ՀՀ ԱԺ պատվիրակության հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արցախի Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ՀՀ ԱԺ պատվիրակության հետ

Արցախի  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացրին Արցախի  Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Աշոտ Ղուլյանը, գոհունակություն հայտնելով միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման կապակցությամբ, կարևորել է երկու հայկական հանրապետությունների օրենսդիր մարմինների մշտական հանձնաժողովներում ոլորտային հարցերի շուրջ առարկայական քննարկումները: Այդ համատեքստում նա որպես դրական օրինակ մատնանշել է ՀՀ և Արցախի խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արցախի Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները։ Ընդգծվել է նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը օրենսդրական դաշտերի համապատասխանեցման, տարբեր հարցերի շուրջ կարծիքների փոխանակման տեսանկյունից:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ակտիվ քայլեր են ձեռնարկվում համագործակցության խորացման և առկա խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հանրակրթության, բարձրագույն կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և ակնկալվող արդյունքներին:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի Արցախ այցի շրջանակներում նախատեսվում է Արցախի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի հետ համատեղ նիստը և համագործակցության նոր հուշագրի կնքումը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan