Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իրանը պետք Է վերադառնա միջուկային պարտավորությունների կատարմանը. Մաաս

Իրանը պետք Է վերադառնա միջուկային պարտավորությունների կատարմանը. Մաաս
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրանը պետք Է վերադառնա միջուկային պարտավորությունների կատարմանը. Մաաս

Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը նախազգուշացրել Է Իրանի շուրջը ճգնաժամի հետագա խորացման վտանգի մասին եւ Թեհրանին կոչ Է արել լիովին կատարելու պարտավորություններն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում: Այդ մասին,նախարարը հայտարարել Է սեպտեմբերին 9-ին «Ֆունկե» մեդիախմբի հրապարակած հարցազրույցում:

«Այժմ բոլորը պետք Է գործեն պատասխանատվությամբ, այլապես գոյություն ունի այն բանի վտանգը, որ մենք բաց կթողնենք հակամարտության խաղաղ լուծման տանող շրջադարձը»,- կարծում Է Մաասը:

«Այս իրավիճակում միանգամայն սխալ կլինի, եթե Իրանը ձգտում չդրսեւորի կատարելու պարտավորությունները Վիեննայի համաձայնագրի շրջանակներում: Մենք ցանկանում ենք, որ Իրանը վերադառնա ԳՀՀԾ-ի լիակատար կատարմանը»,- ընդգծել Է Մաասը: Նրա խոսքով՝ եվրոպացի գործընկերները շարունակում են միասին աշխատել որոշումների որոնման վրա, որպեսզի Հորմուզի նեղուցում իրադրությունը դուրս չգա վերահսկողությունից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan