Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մեկնարկում է Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը

Մեկնարկում է Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մեկնարկում է Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 25-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, բացելով իր 94-րդ համերգաշրջանը, ներկայացնում է Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը:

Ինչպես  հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) և Ալեքսանդր Չաուշյանը (թավջութակահար), ովքեր հայտնի երաժիշտների ընկերակցությամբ ելույթ կունենան սեպտեմբերի 19-ին: Փառատոնի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից 16 հանրահայտ երաժիշտներ սիմֆոնիկ և կամերային համերգներով կներկայանան դասական երաժշտության սիրահարներին:

Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իր կատարողական վարպետությամբ հանդես կգա մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տռպչեսկին: Ծրագրում` Բեթհովեն, Շուման, Բրամս: Համերգը կղեկավարի իտալացի դիրիժոր Պիեր Կարլո Օրիցիոն:

Փառատոնի ընթացքում համերգներով կներկայանան նաև դիրիժոր Անդրեյ Բորեյկոն (սեպտեմբերի 27), իտալացի ջութակահարուհի Աննա Տիֆուն (հոկտեմբեր 16), հունգարացի ջութակահար Քրիստոֆ Բարաթին (հոկտեմբեր 21):

Փառատոնի փակմանը` հոկտեմբերի 25-ին, կներկայանա դաշնակահար Ֆրեդդի Քեմփֆը (դիրիժոր` Էդուարդ Թոփչյան):

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan