Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Աֆղանստանի հարավում պայթյունի զոհերի թիվը հասել Է 20-ի

Աֆղանստանի հարավում պայթյունի զոհերի թիվը հասել Է 20-ի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Աֆղանստանի հարավում պայթյունի զոհերի թիվը հասել Է 20-ի

Աֆղանստանի հարավի Զաբուլի նահանգի Կալաթ քաղաքում ավտոմեքենայի պայթելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 20-ի, վիրավորվել Է 93 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով նահանգապետի ներկայացուցիչ Գուլիսլամ Սիյալին:

Ավելի վաղ Սիյալը ՌԻԱ Նովոստիին հայտնել Էր, որ պայթյունից զոհվել Է 12, վիրավորվել ավելի քան 60 մարդ: «Ավտոմեքենայի պայթելու հետեւանքով զոհվել Է 20, վիրավորվել՝ 93 մարդ»,- ասել Է Սիյալը գործակալությանը: Նա նշել Է, որ պայթյունը որոտացել Է Կալաթ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մերձակայքում, բոլոր զոհերը խաղաղ բնակիչներ են, հիվանդներ ու բժիշկներ: Նա հավելել Է, որ վիրավորներին տեղափոխել են մասնավոր կլինիկաներ, քանի որ հիվանդանոցը վնասվել Է պայթյունից:

Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Թալիբան» արմատական խմբավորումը: Գրոհն իրականացվել Է այն բանից երկու օր անց, երբ սեպտեմբերի 17-ին «Թալիբան»-ը, որն սպառնացել Է վիժեցնել սեպտեմբերի վերջին նշանակված նախագահական ընտրությունները, պայթյուններ կազմակերպեց Քաբուլում եւ Փարվանի նահանգում, դրանց զոհ դարձավ 48 մարդ, տուժեց եւս 80 բնակիչ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan