Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վլադիմիր Կարապետյանն անդրադարձավ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու հարցին

Վլադիմիր Կարապետյանն անդրադարձավ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու հարցին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վլադիմիր Կարապետյանն անդրադարձավ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու հարցին

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձավ Վալերի Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու հարցին: Կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ խորհուրդներ է տալու Վարչապետին արդեն նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որի գործունեությունից Փաշինյանը դժգոհ էր:

«Երբ պարոն Օսիպյանի հետ հանդիպեք, հարցրեք, հարցն իրեն է ուղղված: Եթե մի ուղղությամբ, մի գործառույթի շրջանակում կան որոշակի հարցադրումներ, դա չի նշանակում, որ թիմի անդամը կամ այն պաշտոնյան, որին ղեկավարությունը վստահում է, չի կարող մեկ այլ ուղղությամբ օգտակար լինել ու իրականացնել պատշաճ մակարդակի գործունեություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարապետյանը:

Հարցին՝ պետական կառավարման համակարգում չկա՞ն այլ պաշտոնյաներ, նախարարներ, որոնց նկատմամբ վարչապետը կասկածներ ունի ու ցանկանում է պաշտոնանկ անել, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Եթե շարունակում են պաշտոնավարել, ի՞նչ կասկածի մասին է խոսքը: Ուրեմն, ունեն Վարչապետի վստահությունը»:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan