Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա. Փաշինյանը Վանեցյանի հայտարարության մասին

Դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա. Փաշինյանը Վանեցյանի հայտարարության մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա. Փաշինյանը Վանեցյանի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է՝ այն, որ Արթուր Վանեցյանը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար, հայտարարություն է արել իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվի նկատմամբ, չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Լոս Անջելեսում` պատասխանելով լրագրողի հարցին: 

Լրագրողը նկատեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը սոցցանցերում տարածվել էր դեռևս այն ժամանակ, երբ նա դեռ զբաղեցնում էր այդ պաշտոնը: Դրան հաջորդեց վարչապետի խոսնակի հայտարարությունն այն մասին, թե որտեղ և ով է գրել հրաժարականի տեքստը: «Դուք հայտարարել էիք, որ կոռուպցիայի դեմ պայքարին նոր թափ պետք է հաղորդենք: Կարող ենք արդյոք ենթադրել, որ ԱԱԾ նախկին տնօրենը խոչընդոտում էր այդ պայքարին»,-հետաքրքրվեց լրագրողը:
«Վանեցյանն իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին: Եվ այն, որ ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում ըստ էության իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար, հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք` սպայի պատվի, չկա: Հասկանում եք չէ, թե դա ինչ է նշանակում: Հետո եմ իմացել, որ այդ նյութը տեղադրվել է ԱԱԾ-ի կայքում: Ինձ թվացել էր, թե այդ ժամանակ հրամանագիրը ստորագրվել էր, նույնիսկ եթե հրամանագրի ստորագրումից հետո լիներ, հարցեր են առաջացնում: Սպան այդպիսի բան անի՞, դա գիտեք ի՞նչ է, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը»,-ասաց վարչապետը:
Նա շեշտեց` նոր Հայաստանի կառավարությունն այն կառավարությունը չէ, և ՀՀ-ն այն երկիրը չէ, որտեղ կարող է նման բան տեղի ունենալ: Փաշինյանը դա անարգանք համարեց ՀՀ զինված ուժերի նկատմամբ: Նա շեշտեց` շատ ուրախ է, որ ՀՀ հանրությունը շատ հստակ այս երևույթին իր գնահատականը տվել է:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan