Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի ներկայացուցիչներին

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի ներկայացուցիչներին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի ներկայացուցիչներին

ՀայաստանիՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի մի խումբ ներկայացուցիչների:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը ներկայացրել են այցի նպատակներն ու Հայաստանի գործընկերների հետ իրականացվելիք ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայի միջև առաջին անգամ իրականացվող ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրին: Նշվել է, որ ծրագրի շրջանակում հայ ուսանողները հնարավորություն կունենան երկարաժամկետ կրթական ծրագրով մեկնել և ուսանել Շոտլանդիայի Թագավորական կոնսերվատորիայում: Իսկ փոխանակման ծրագրի շրջանակում հայ և շոտլանդացի դասախոսները փոխայցելությունների միջոցով կկարողանան կիսվել փորձով և ձեռք բերել նոր հմտություններ:

Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է ծրագրի իրականացումն ու պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել մշակութային համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնություններին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan