Ադրբեջանի առաջարկը ցինիզմ է. գերուն դիվերսանտի հետ չեն փոխանակում. «Թարմ ուղեղով»` Լարիսա Ալավերդյանի հետ



Ստեփանակերտում են գտնվում դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտներ Դիլգամ Ասկերովն և Շահբազ Գուլիևը, Ադրբեջանում էլ գերեվարված են մնում Կարեն Ղազարյանը և Արայիկ Ղազարյանը: Վերջերս Ադրբեջանը փոխանակման առաջարակ արեց, որը սակայն Արցախի կողմից կտրուկ մերժվեց՝ ահաբեկիչը չի կարող փոխանակվել գերեվարված քաղաքացու: Ռազմագերիների հարցը քննարկվեց օրեր առաջ ԱՄՆ-ում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: Ըստ Հայաստանում Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալվերդյանի՝ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը ռազմագերիների խնդրով ինչպես հարկն է չի զբաղվում: Արդեն 5 տարի է անցել ադրբեջանցի դիվերսանտի կողմից 17-ամյա Սմբատ Ցականյանի սպանությունից, սակայն ԱԳՆ այս հարցն առ այսօր եվրոպական ոչ մի ամբիոնից չի հնչեցրել: Իրավապաշտպանը գերիների և դիվերսանտների փոխանակման հարցում ողջունում է Արցախի դիրքորոշումը, հասկանալի են գերիների ծնողների ապրումները, սակայն պետք է մտածել նաև Ցականյանի ծնողների ապրումների մասին ևս։