Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թբիլիսիում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված ընդունելություն

Թբիլիսիում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված ընդունելություն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թբիլիսիում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված ընդունելություն

Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն և տոնական համերգ՝ վաստակավոր կոլեկտիվ ՀՀ պարի պետական անսամբլի մասնակցությամբ։ Այս մասին  տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

«Համերգին ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, շուրջ չորս տասնյակ երկրների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի այլ անդամներ, հոգևոր հայրեր, հայ և վրացի հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։

Բացման իր խոսքում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը անդրադարձավ օրվա խորհրդին և հայ ժողովրդի դարավոր պատմության համատեքստում դրա նշանակությանը։

Դեսպանը խոսեց Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին՝ միաժամանակ անդրադառնալով նաև Հայաստանի արտաքին քաղաքական ձեռքբերումներին։

Հայ-վրացական դարավոր բարեկամության համատեքստում դեսպանը խոսեց երկու եղբայրական ժողովուրդների ընդհանրությունների և այդ հարաբերություններում վիրահայ համայնքի կամրջող նշանակության մասին։

Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին իր ելույթում, շնորհավորելով բարեկամ հայ ժողովրդին, մաղթեց բարգավաճում և նորանոր հաջողություններ։ Փոխվարչապետը նույնպես խոսեց հայ և վրացի ժողովուրդների դարերի խորքից եկող հարաբերությունների և ընդհանրությունների մասին։

Լեփ-լեցուն դահլիճը մեծ ոգևորություն ապրեց Հայաստանի պարի պետական անսմաբլի անզուգական կատարումներից, որի վառ ապացույցը չդադարող ծափողջույններին էին ողջ համերգի ընթացքում։

Տեղեկացնենք նաև, որ Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը սեպտեմբերի 21-ին լուսավորվել էր Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, բացի այդ նույն օրը՝ ողջ օրվա ընթացքում, նաև Թբիլիսիի գովազդային տեսավահանակներով ցուցադրվում էին տոնին նվիրված շնորհավորանքն ու Հայաստանի մասին պատմող զբոսաշրջային պրոմոհոլովակներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan