Պատերազմը` առավել ևս թուրքի հետ, ազնիվ սպորտ չէ. «Հետախույզի օրագիրը»



2016 թվականի ապրիլյան իրադարձությունները շատերն են հիշում՝ մեկ տասնյակից ավելի գրավված դիրքեր, երկու լուրջ հենակետ: Սակայն հիմա` քառօրյայից 3 տարի անց, պետք է հիշել ևս մի փաստ այդ օրերից՝ հակառակորդը կարողացավ հիմնականում անվտանգ տեղաշարժվել մեր դիրքերի դիմացով: Իսկ ինչու՞ չպայթեցին այն ականները, որոնց համար մեր պետությունը ահռելի գումարներ էր ծախսել:
Գիտակցել է պետք փաստը, որ հակառակորդն իր ռազմիկին, որի վրա ահռելի գումարներ է ծախսել, չէր կարող հեշտ ու հանգիստ ուղարկել մահվան երաշխիքով գոտի:
Դեռ 2014 թվականի դեպքերը մեզ հուշում են, որ թշնամին նախապատրաստվել է ակտիվ գործողությունների: Սակայն մեզ համար Ապրիլյանը դարձավ հենց դիվերսիոն պատերազմ` մինչդեռ թշնամու մարտավարությունը հիշեցնում է մարտեր առանց կանոների: Պետք է մեկընդմիշտ հիշել` հակառակորդը մեզ հետ ազնիվ սպորտով չի զբաղված, այդպես էր երեկ, այդպես կլինի նաև վաղը: