Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պետությունը մտադիր է մինչև տարեվերջ «Գոլդեն Փելես»-ը հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել

Պետությունը մտադիր է մինչև տարեվերջ «Գոլդեն Փելես»-ը հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պետությունը մտադիր է մինչև տարեվերջ «Գոլդեն Փելես»-ը հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել

Մտադրություն կա Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը կառավարությունը որպես նվիրատվություն է ընդունել, կարճ ժամանակում կամ լավագույն առաջարկով հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:

«Առայժմ թեև որոշումը կայացվել է, դեռևս հանձնման և ընդունման աշխատանքները չեն ավարտվել: Ընդունելուց հետո լավագույն առաջարկով այն պետք է տրվի կամ հավատարմագրային կառավարման, որպեսզի համապատասխան օպերատորն աշխատեցնի որպես հյուրանոց, կամ այն հանվելու է աճուրդի»,- ասաց Բաբայանը:

Նա վստահեցրեց՝ հենց այնպես չեն պահելու այդ կառույցը, կարճ ժամանակում մտադրություն ունեն կամ հանձնել հավատարմագրային կառավարման կամ վաճառել: Բաբայանը հույս հայտնեց, որ դա կլինի մինչև Նոր տարի:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan