Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԺ-ն ընդունեց մարզպետների լիազորությունները հստակեցնող օրենքի նախագիծը

ԱԺ-ն ընդունեց մարզպետների լիազորությունները հստակեցնող օրենքի նախագիծը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԺ-ն ընդունեց մարզպետների լիազորությունները հստակեցնող օրենքի նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության

 կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով

 առաջարկվում է  տարածքային կառավարման մարմինների 

գործունեությունը կարգավորել օրենքով, այլ ոչ թե նախագահի 

հրամանագրերով: Նախագծով 

հստակեցվում են նաև մարզպետների լիազորությունները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տարածքային կառավարման մասին և կից ներկայացված 

օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում 

ընդունվեց 88 կողմ, 16 դեմ ձայներով:

Նախագիծը խորհրդարանում ներկայացրել էր ՀՀ տարածքային 

կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: 

Տարածքային կառավարման մասին օրենքի նախագծով սահմանվել են, մասնավորապես, տարածքային կառավարման ոլորտում կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի լիազորությունները, սահմանել ենք մարզպետների և՛ ընդհանուր, և՛ ըստ հիմնական բնագավառների լիազորությունները, նկարագրել ենք մարզպետների նշանակման և ազատման կարգը, ինչպես նաև վերջինիս ներկայացվող պահանջները: 

Տերտերյան, առանձնացնելով գլխավոր փոփոխություններից մի քանիսը, մասնավորապես նշել էր, որ նախագծի ընդունմամբ տարածքային կառավարման մարմինների գործունեությունն այսուհետ կկարգավորվի օրենքով, մինչ այդ կարգավորվում էր նախագահի հրամանագրերով: 

Նա  կարևոր փոփոխություն էր համարել նաև այն, որ տարածքային 

կառավարման մարմինների պատասխանատվության դաշտից 

իրավական և մասնագիտական հսկողությունը տեղափոխում են 

պետական կառավարման լիազոր մարմին, այսինքն՝ քաղաքական 

հարթություն:  Բացի այդ այս նախագծով մարզպետների լիազորությունները նկարագրվել են ավելի կոնկրետ: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan