Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանն ու Սերբիան տեխնոլոգիական ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն․ Արմեն Սարգսյան

Հայաստանն ու Սերբիան տեխնոլոգիական ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն․ Արմեն Սարգսյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանն ու Սերբիան տեխնոլոգիական ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն․ Արմեն Սարգսյան

Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բելգրադի Միհայլո Պուպինի անվան գիտահետազոտական ինստիտուտ, որը համարվում է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի առաջատար գիտահետազոտական հաստատությունը և ամենախոշորն ու ամենահինը հարավարևելյան Եվրոպայի տարածքում։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ինստիտուտի տնօրեն Սանյա Վրանյեշը նախագահին է ներկայացրել ինստիտուտի գործունեության ուղղությունները՝ տեղեկացնելով, որ դրանք ընդգրկում են հեռահաղորդակցության, անվտանգության և պաշտպանական, հաղորդակցության ենթակառուցվածքների կառավարման և մի շարք այլ բնագավառներ։

Նշվել է, որ ինստիտուտն ազգային նշանակության կարևոր ծրագրեր է իրականացնում՝ համադրելով ինժեներական համակարգերն ու տեղեկատվական տեխնոլոգիաները, մշակում նորարարական լուծումներ՝ ավտոմատացման և վերահսկման, հեռահաղորդակցության և համակարգչային ցանցերի ոլորտներում, ինչպես նաև հավելվածներ՝ էլեկտրոնային կառավարման տարբեր բնագավառների համար:

«Մեր ինստիտուտը համարվում է ակադեմիական ոլորտն ու արդյունաբերությունը փոխկապակցող հաջողված օրինակ: Հետազոտական աշխատանքների առաջնահերթություններն ընտրվում են՝ հաշվի առնելով կոնկրետ ոլորտներում զարգացման միտումները, շուկայի պահանջները և հետազոտության արդյունքների կոմերցիալիզացման հնարավորությունները»,-ասել է ինստիտուտի տնօրենը՝ նշելով, որ տարեկան շրջանառության 90 տոկոսը ապահովվում է մշակված նորարարական տեխնոլոգիաներն արտադրանքի ու ծառայությունների վերածելու շնորհիվ: Ինստիտուտը համագործակցում է նաև միջազգային հայտնի տեխնոլոգիական ընկերությունների և հաստատությունների հետ։

Հայաստանի նախագահը շրջել է ինստիտուտում, ծանոթացել իրականացվող հետազոտությունների արդյունքներին, տարբեր ոլորտներում առաջարկվող նորարարական լուծումներին։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ ինստիտուտի գործունեության մի շարք ուղղություններ հեռանկարային են փոխշահավետ համագործակցության համար, քանի որ Հայաստանը նույնպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում զարգացման մեծ ներուժ ունի։ «Մեր մի շարք ընկերություններ և գիտական հաստատություններ կարող են տարբեր ոլորտներում համագործակցել Ձեր ինստիտուտի հետ»,-նշել է նախագահ Սարգսյանը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan