Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մալայզիայի Փենանգ նահանգի ղեկավարը Երևանում կմասնակցի WCIT 2019-ին

Մալայզիայի Փենանգ նահանգի ղեկավարը Երևանում կմասնակցի WCIT 2019-ին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մալայզիայի Փենանգ նահանգի ղեկավարը Երևանում կմասնակցի WCIT 2019-ին

Մալայզիայի Փենանգ նահանգի ղեկավար Չոու Կոն Յեաուի ղեկավարած պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Մալայզիայի ազգային լրատվական BERNAMA գործակալությունը:

ՀՀ կառավարության հրավերով իրականացվող այցի շրջանակում Չոու Կոն Յեաուն կներկայացնի իր «Փենանգ 2030»-ի տեսլականը, որը նպատակ ունի ստեղծել բնությանը մեծ ուշադրություն հատկացնող և սմարթ նահանգ:

Նշենք, որ ՏՏ համաշխարհային համաժողովը 2020 թվականին անց է կացվելու հենց Մալայզիայում:

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan