Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ ներկա է գտնվել Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովի հանդիսավոր բացման համերգին

Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ ներկա է գտնվել Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովի հանդիսավոր բացման համերգին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ ներկա է գտնվել Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովի հանդիսավոր բացման համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել հոկտեմբերի 6-ից 9-ը Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) բացումն ազդարարող համերգին:

Վարչապետն ընտանիքի հետ ունկնդրել է  70 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից բաղկացած WCIT համաշխարհային նվագախմբի  ներկայացրած երաժշտական կատարումները։ Հնչել են հանրահայտ հայ կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի և մյուսների ստեղծագործությունները: Նվագախումբը համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նաև կատարել է արհեստական բանականությամբ օժտված ծրագրի կողմից հայ հոգևոր երաժշտության վերլուծության հիման վրա ստեղծված նոր հայկական շարական. ստեղծագործությունն արհեստական բանականության կողմից իրական ժամանակում ներկայացվել է նվագախմբին և կատարվել երաժիշտների կողմից։ Համերգը ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Նվագախմբի հետ հանդես է եկել միջազգային ճանաչում ունեցող դիջեյ Արմին վան Բյուրենը:

WCIT-ը ՏՏ ոլորտի համաշխարհային խոշորագույն իրադարձությունն է, որն այս տարի անցկացվում է Հայաստանում: Երևանյան համաժողովին մասնակցելու են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի աստղեր:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan