Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՍԴ-ի հետ պատերազմի մեջ չենք, աննորմալ է, որ պետական մեկ մարմինը մեկ այլ մարմնի հետ ինստիտուցիոնալ պատերազմում է գտնվում. «Իմ քայլի» պատգամավոր

ՍԴ-ի հետ պատերազմի մեջ չենք, աննորմալ է, որ պետական մեկ մարմինը մեկ այլ մարմնի հետ ինստիտուցիոնալ պատերազմում է գտնվում. «Իմ քայլի» պատգամավոր
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՍԴ-ի հետ պատերազմի մեջ չենք, աննորմալ է, որ պետական մեկ մարմինը մեկ այլ մարմնի հետ ինստիտուցիոնալ պատերազմում է գտնվում. «Իմ քայլի» պատգամավոր

Փակ-գաղտնի քվեարկության ընթացքում դիրքորոշում է արտահայտվել, և այդ դիրքորոշումն արժանի է հարգանքի: Այս մասին ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը` անդրադառնալով օրերս ԱԺ-ում կայացած` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը, որին դեմ էր քվեարկել մեկ պատգամավոր:

«Գաղտնի քվեարկության ամենամեծ փիլիսոփայությունը հանգում է նրան, որ որևէ մեկը չի կարող վերահսկել այդ քվեարկության ընթացքը, և որևէ հետաքննություն չի կարող և չպետք է լինի` պարզելու անձին»,-հավելեց պատգամավորը:

Նրա խոսքով` ՍԴ ինստիտուտը ստեղծվել է երկրում իրավական և իրավաքաղաքական ճգնաժամերը լուծելու համար : «ՍԴ-ն մշտապես պետք է դիտարկվի որպես մարմին, որը լուծում է սահմանադրական ճգնաժամերը և չի ստեղծում դրանք: Ինչ վերաբերում է լիազորությունների դադարեցման գործընթացին, պետք է նշեմ, որ այն նախաձեռնվել է` հիմք ընդունելով այն իրավական հիմքերը, որոնք վերջին շրջանում առկա են եղել Հրայր Թովմասյանի վարքագծում: Սա ինքնանպատակ գործընթաց չէ»,-մեկնաբանեց Վարդանյանը:

ՍԴ-ի  վերաբերյալ իշխող խմբակցության հետագա քայլերի մասին խոսելով` Վլադիմիր Վարդանյանը նշեց.

«Որոշակի դիտարկումներ են արել, որ սա ինչ-որ պատերազմական գործողությունների նմանվող գործընթաց է, բայց պետք է հիասթափեցնեմ` ոչ: Պատերազմի մեջ չենք: Աննորմալ է, որ պետական մեկ մարմինը գտնվում է մեկ այլ մարմնի հետ ինստիտուցիոնալ պատերազմում»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan