Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ-ն դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի Հանրապետություն. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի Հանրապետություն. Նիկոլ Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ-ն դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի Հանրապետություն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Թուրքայի զինված ուժերի ներխուժումը Սիրիայի Հանրապետություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Արաբական Հանրապետություն: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, և ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը, և մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ՝ այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը, և մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում ազգային փոքրամասնություններին, և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Սիրիայում իրականացնել իր մարդասիրական առաքելությունը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan