Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պարոնյանի թատրոնում հոկտեմբերի 14-ին տեղի կունենա «Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացման պրեմիերան

Պարոնյանի թատրոնում հոկտեմբերի 14-ին տեղի կունենա «Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացման պրեմիերան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պարոնյանի թատրոնում հոկտեմբերի 14-ին տեղի կունենա «Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացման պրեմիերան

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում պրեմիերա է. հոկտեմբերի 14-ից սկսած երեք օր հանդիսատեսին կներկայացվի «Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացումը: Բեմադրիչը բեմադրիչ Կարո Բալյանն է, դերասանուհին՝ Տատա Խաչատրյանի՝ Սանկտ Պետերբուրգից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տատա Խաչատրյանը նշեց, որ այս ներկայացման հետ կապված Կարո Բալյանի հետ համագործակցությունը սկսվել է ամիսներ առաջ: Եղավ գաղափար բեմադրել այնպիսի ներկայացում, որ հետաքրքիր կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի հանդիսատեսի համար:

«Առաջարկ եղավ անդրադառնալ Եսենինի «Շահանե, օ դու իմ Շահանե» ստեղծագործությանը, ընդհանրապես հանդիսատեսին ներկայացնել Շահանե Տալյանի պատմությունը, ում մասին քիչ է խոսվում, ում մասին քիչ անդրադարձ կա ռուս շրջանակում: Նույնիսկ կան փորձեր Շահանեին ներկայացնել որպես այլ ազգի ներկայացուցիչ: Ահա այս ներկայացմամբ մենք ցույց ենք տալիս իրականը»,-ասաց Տատա Խաչատրյանը:

Սերգեյ Եսենինի մուսայի՝ Շահանե Տալյանի պատմությունը լի էր երջանկություն գտնելու հույսով և ազատության ձգտումով: Տատա Խաչատրյանն իր խաղով, փորձում է կենդանացնել եսենինյան պոետիկ հերոսուհուն:  

Ներկայացման գաղափարը ծնվելուց հետո, որոշվեց սցենարի հարցում համագործակցել Կարինե Խոդիկյանի հետ: Բեմադրիչ Կարո Բալյանը նշեց, որ մինչ սցենարը գրվում էր, ինքն իր մտքում պատկերացնում էր, թե ինչպիսի պետք է լինի ներկայացումը:

«Երբ սցենարն ամբողջությամբ պատրաստ էր, որոշ բաներ փոխվեցին, ես իմ պատկերացումները նաև մտցրեցի: Շատ շնորհակալ եմ Կարինե Խոդիկյանին, նա մեզ շատ օգնեց արխիվային փաստաթղթերով, այս ընթացքում հետաքրքիր բացահայտումներ եղան կերպարի մասին»,-ասաց Կարո Բալյանը:

Երևանից բացի ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան Ռուսաստանում: Այդ նպատակով հիմա մի քանի թատրոնների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվում: Աշխատանք է տարվում նաև ներկայացմամբ փառատոններին մասնակցելու ուղղությամբ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan