Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դեմոկրատ կոնգրեսականները բանաձեւ կներկայացնեն Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումը չեղարկելու համար

Դեմոկրատ կոնգրեսականները բանաձեւ կներկայացնեն Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումը չեղարկելու համար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դեմոկրատ կոնգրեսականները բանաձեւ կներկայացնեն Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումը չեղարկելու համար

ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը հայտարարել Է, որ դեմոկրատ կոնգրեսականները բանաձեւ կներկայացնեն, որով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ կարվի չեղարկել Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքի դուրսբերման որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hill թերթը:
Հրատարակության տվյալներով՝ Շումերը հայտարարել Է, որ հանդիպում Է անցկացրել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, որի ընթացքում իրենք պայմանավորվել են, որ համատեղ բանաձեւ կառաջարկեն Թրամփի որոշման եւ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության վերաբերյալ:
«Մենք համատեղ բանաձեւ կներկայացնենք Սենատին եւ Ներկայացուցիչների պալատին, որը կոչ Է անում նախագահին չեղարկել իր որոշումը, որպեսզի հնարավոր ամեն ինչ արվի քրդերին պաշտպանելու համար, անհրաժեշտ ամեն ինչ արվի, որպեսզի փախչելու հնարավորություն չտրվի ԻՊ-ի ահաբեկիչներին, ինչպես նաեւ համոզվելու, որ Թուրքիան կատարում Է Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ունեցած համաձայնագրերը»,- թերթը մեջբերել Է Շումերի խոսքը:
Սենատորը նաեւ նշել Է, որ, իր կարծիքով, բանաձեւը, որը դեռեւս մշակվում Է, կստանա «երկու կուսակցությունների զգալի աջակցությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan