Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արտահոսքը, հավանաբար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանից է եղել. կառավարության անդամները՝ Ողջի գետի աղտոտման մասին

Արտահոսքը, հավանաբար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանից է եղել. կառավարության անդամները՝ Ողջի գետի աղտոտման մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արտահոսքը, հավանաբար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանից է եղել. կառավարության անդամները՝ Ողջի գետի աղտոտման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ անդրադարձավ Ողջի գետի աղտոտմանը: Նա նշեց, որ պոչամբարից աղտոտված ջրերը, ինչն, իհարկե, լաբորատոր հետազոտությունների արդյունքում կպարզվի, հոսել են դեպի Ողջի գետ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ առավոտյան ժամը 9-ի սահմաններում մարզպետը զանգել է իրեն և ասել, որ գետի գույնը փոխված է՝ դարչնագույն է, և մոբիլիզացրել են բոլոր ուժերը, գնացել դեպքի վայր: «Այս պահին ասել չեմ կարող, որ ձեռնարկությունն է, բայց տարածքը ցույց է տալիս, որ պղնձամոլիբդենայինը կարող է լինել»,-ասաց նա:

Շրջական միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանը նշեց, որ փորձանմուշները վերցրել են, ուժային կառույցների ներկայացուցիչները այնտեղ են: Նա ևս հնարավոր համարեց, որ արտահոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենի ձեռնարկությունից է եղել, սակայն դա նախնական տեղեկություն է, և մեկ-երկու ժամվա ընթացքում ամբողջը պարզ կլինի:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ քննչական գործողություններ են իրականացվել, և վերջին պահին տեղեկացել է, որ այնտեղ կա վնասված խողովակի հատված, որտեղ վերականգնման աշխատանքներ են իրականացվում, նախնական տեղեկություններով՝ հավանաբար այդտեղից հոսած ջուր է: «Դեպքի վայրում զննության արդյունքում կքննարկվի քրեական գործ հարուցելու հարցը»,-ասաց նա:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ տերերը չեն զգուշացրել խողովակի վնասի մասին, թաքուն են պահել և արագ վերականգնել են խողովակները: «Բացի այդ, Կապանում առավոտյան փլուզում է եղել, հողի սողանք է եղել, խրճիթ է եղել, որը  ծածկել է, այնտեղ երկու հոգի են եղել, և չեմ կարող ասել՝ կենդանի են, թե ոչ»,-ասաց նա: Նա նաև հայտնեց, որ չորային կլիմայի պատճառով հրդեհները շատացել են, և երեկ 50 հրդեհ է եղել, և այդ հրդեհները անտառների մոտ են լինում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan