Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պաշտոնական. Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել

Պաշտոնական. Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պաշտոնական. Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:  Ըստ մասնագետի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։

 «Մեկ տարի է՝ զբաղեցնում եմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս ընթացքում եղել են թե՛ ուրախության, թե՛ տխրության պահեր՝ կապված հավաքականի ելույթների հետ։ Ընտրական փուլը դեռ չի ավարտվել, բայց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու բարդ որոշում եմ կայացրել, քանի որ չեմ կարողացել արդարացնել Հայաստանի հավաքականի երկրպագուների հույսերը՝ թիմին դուրս բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Այժմ մեր հնարավորությունները միայն տեսական են, և, չնայած իմ առջև ի սկզբանե նման խնդիր չէր դրվել, միշտ զգացել եմ պատասխանատվությունը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ հետ այս հետաքրքիր ու բարդ ճանապարհն անցած մարզչական շտաբի ներկայացուցիչներին, բժշկական և սպասարկող անձնակազմին,  ֆուտբոլիստներին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին և ողջ աշխատակազմին, որոնք միշտ աջակցել և աշխատանքային լավ պայմաններ են ստեղծել։ Շնորհակալ եմ բոլոր այն երկրպագուներին, որոնք մեզ աջակցել են ամենաբարդ պահերին»։

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Արմեն Գյուլբուդաղյանցին կատարած աշխատանքի համար։

«Մեկ տարվա ընթացքում Արմեն Գյուլբուդաղյանցն իրեն դրսևորել է որպես բարձր կարգի պրոֆեսիոնալ, նաև աչքի է ընկել իր մարդկային որակներով։ Ինձ համար շատ դժվար էր ընդունել մարզչի հրաժարականը, սակայն մեր զրույցի ընթացքում Արմեն Գյուլբուդաղյանցը չփոխեց իր որոշումը։ Վստահ եմ, որ մեր մարզչի մեկ տարվա աշխատանքը, դրված հիմքը ապագայում էլ արդյունքների կբերեն։ Շնորհակալություն եմ հայտնում Արմեն Գյուլբուդաղյանցին նվիրված աշխատանքի համար, վստահ եմ, որ դեռ կունենանք համագործակցության առիթներ»։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan