Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Կանադացիները մերժեցին պառակտումն ու բացասականը». Թրյուդոն ընտրություններում իր կուսակցության հաղթանակից հետո խոստացել է բարելավել կանադացիների կյանքի որակը

«Կանադացիները մերժեցին պառակտումն ու բացասականը». Թրյուդոն ընտրություններում իր կուսակցության հաղթանակից հետո խոստացել է բարելավել կանադացիների կյանքի որակը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Կանադացիները մերժեցին պառակտումն ու բացասականը». Թրյուդոն ընտրություններում իր կուսակցության հաղթանակից հետո խոստացել է բարելավել կանադացիների կյանքի որակը

Կանադայի լիբերալ կուսակցության առաջնորդ Ջասթին Թրյուդոն խորհրդարանական ընտրություններում լիբերալների հաղթանակից հետո կանադացիներին խոստացել է բարելավել կյանքի որակը և վճռական միջոցներ ձեռնարկել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում, հաղորդում է տեղական City TV հեռուստաալիքը:

«Կանադացիները մերժեցին պառակտումն ու բացասականը: Նրանք մերժեցին ծախսերի կրճատումն ու կոշտ խնայողությունները և քվեարկեցին առաջադիմական օրակարգի և կլիմայի փոփոխությունների նկատմամբ վճռական գործողությունների օգտին»,- հայտարարել է Թրյուդոն՝ ելույթ ունենալով Մոնրեալում իր կուսակցության հաղթանակից հետո:

«Մենք ավելի կբարելավենք կյանքի որակը, կպայքարենք կլիմայական փոփոխությունների դեմ, զենքերը կվերացնենք մեր փողոցներից»,- հավելել է նա:

Թրյուդոն նաև շնորհակալություն է հայտնել Լիբերալ կուսակցության իր թիմակիցներին, կամավորներին և այլ կուսակցությունների առաջնորդներին և նրանց ընտանիքներին:

Լիբերալների գլխավոր մրցակից Պահպանողական կուսակցության առաջնորդ Էնդրյու Շիրը հայտարարել է, որ խոսել է Թրյուդոյի հետ և շնորհավորել է նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Բոլոր 338 ընտրատարածքներից ձայների նախնական հաշվարկից հետո Թրյուդոյի կուսակցությունն առաջատար է 158 ընտրատարածքում: Պահպանողականներն առաջատար են 119 ընտրատարածքում: Լիբերալներին, սակայն, չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ապահովել խորհրդարանում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan