Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Եթե քրդերը հետ չքաշվեն, կհայտնվեն «թուրքական բանակի գլանիվի» տակ. Պեսկով

Եթե քրդերը հետ չքաշվեն, կհայտնվեն «թուրքական բանակի գլանիվի» տակ. Պեսկով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Եթե քրդերը հետ չքաշվեն, կհայտնվեն «թուրքական բանակի գլանիվի» տակ. Պեսկով

ԱՄՆ-ը, որը վերջին մի քանի տարում քրդերի ամենամոտ դաշնակիցներն Էր, լքել Է նրանց, թողնելով սահմանին, ստիպելով կռվել թուրքերի դեմ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարությունը, որը կասկած Է հայտնել, թե քրդերը կհեռանան ռուս-թուրքական պայմանավորվածություններով նախատեսված տարածքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ը վերջին մի քանի տարում քրդերի ամենամոտ դաշնակիցն Էր: Ի վերջո, Նահանգները լքեցին քրդերին եւ ըստ Էության դավաճանեցին նրանց: Իսկ այժմ նրանք նախընտրում են քրդերին թողնել սահմանում եւ այդ կերպ հարկադրում նրանց՝ կռվելու թուրքերի դեմ»,-ասել Է Պեսկովը:
Նրա խոսքով՝ միանգամայն ակներեւ Է, որ եթե քրդական զինված կազմավորումները հետ չքաշվեն, «ապա այդ դեպքում ստիպված կլինեն հետ քաշվել սիրիացի սահմանապահներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը»: «Եվ փաստորեն մնացած քրդական կազմավորումները կընկնեն թուրքական բանակի գլանիվի տակ»,-ընդգծել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan