Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԱԾ-ն ընթացիկ տարվա 9 ամիսների աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել

ԱԱԾ-ն ընթացիկ տարվա 9 ամիսների աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԱԾ-ն ընթացիկ տարվա 9 ամիսների աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաշվետվություն է ներկայացրել ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շարժի, ինչպես նաև սկզբնական տեղեկատվությունն այլ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, հաշվետու ժամանակահատվածում օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական տարբեր մարմիններին փոխանցվել է 846 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով սահմանված կարգով դրանց հետագա ընթացքը որոշելու համար, որոնց հիման վրա նշված մարմիններում հարուցվել է 223 քրեական գործ։

Բացի այդ, ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է ևս 223 քրեական գործ՝ ընդհանուր առմամբ հարուցվել է 446 քրեական գործ:

Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից, ըստ ենթակայության այլ մարմիններին է փոխանցվել 111 քրեական գործ, որից 81-ը՝ ՀՀ քննչական կոմիտե, 22-ը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, 5-ը՝ ՀՀ ՊԵԿ, 2-ը՝ ՀՀ զինվորական դատախազություն, իսկ 1-ը՝ ՌԴ:

Ընդ որում, միայն վերը նշված 111 քրեական գործերով՝ ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 1.876.240.329 ՀՀ դրամ և 256.000 ԱՄՆ դոլար, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 1.351.152.273 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը՝ 12.164.052 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը՝ 512.924.004 ՀՀ դրամ և 256.000 ԱՄՆ դոլար:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan