Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին հավանություն Է տվել Թուրքիայի եւ նրա ֆինասնական սեկտորի դեմ պատժամիջոցների փաթեթին Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողություն անցկացնելու եւ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնման կապակցությամբ: Քվեարկությունը հեռարձակվել Է ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախաձեռնությունը կրում Է PACT Ac (Protect Against Conflict by Turkey Act) անվանումը («Թուրքիայի կողմից հակամարտությունից պաշտպանվելու մասին օրենք»): Այն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցնում Է սահմանափակումներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք մեղսակից են Սիրիայում ռազմական գործողությանը, մանավորապես, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի դեմ: Բացի այդ, ինչպես նշվում Է փաստաթղթում, Վաշինգտոնի վարչակազմը CAATSA (Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին) օրենքի շրջանակում պարտավոր Է սահմանափակումներ կիրառել Անկարայի կողմից C-400 համակարգերի գնման կապակցությամբ:

Այժմ օրինագիծն ուղարկվում Է ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի վերին պալատի քննարկմանը: Թուրքիայի ԱԳ նախարարությունը դատապարտել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը:

«Պատժամիջոցների նախագիծը, որոնք ուղղված են մեր պաշտոնատարների ու զինված ուժերի դեմ, անհամատեղելի են ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր երկրների համագործակցության հիմունքների հետ եւ հակասում են Սիրիայի շուրջ այն պայմանավորվածություններին, որոնք հոկտեմբերի 17-ին ձեռք են բերվել ԱՄՆ-ի վարչակազմի հետ»,- ասված Է գերատեսչության կայքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԳ նախարարությունը նաեւ կոչ Է արել Միացյալ Նահանգներին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ «կանխելու հարաբերությունների հետագա վատթարացումն» Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan