Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սփյուռքի ոլորտին բյուջեից ընդհանուր 775 մլն դրամ կհատկացվի. Զարեհ Սինանյան

Սփյուռքի ոլորտին բյուջեից ընդհանուր 775 մլն դրամ կհատկացվի. Զարեհ Սինանյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սփյուռքի ոլորտին բյուջեից ընդհանուր 775 մլն դրամ կհատկացվի. Զարեհ Սինանյան

2020 թ. Սփյուռքի ոլորտում ծրագրերի իրականացումը բաժանել ենք երկու ուղղությունների՝ ՀՀ-Սփյուռք գործակցության իրականացումը և ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավումը, որոնց համար ընդհանուր կպահանջվի 775 մլն դրամ. «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նա նշեց, որ առաջին ուղղությունը, որին ակնկալում են 450 մլն դրամ հատկացնել՝ 6 ծրագրեր են ենթադրում: Նրա խոսքով՝ «Քայլ դեպի տուն» ծրագիրը հայապահպանության բաղադրիչ ունի, և հաջորդ տարի 140 մլն դրամ կհատկացվի և կհյուրընկալեն 13-22 տարեկան մինչև 800 երիտասարդների, որոնք կծանոթանան ՀՀ-ին, կբարելավեն հայերենը:  

Երկրորդ ծրագիրը երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագիրն է, որի համար կհատկացվի 25 մլն դրամ: Երրորդ ծրագիրը ՀՀ հանրային ոլորտում սփյուռքահայ երիտասարդների պրակտիկան է, որը Զարեհ Սինանյանի խոսքով՝ բոլորովին նոր ծրագրիր է և նպատակաուղղված է բարձրագույն կրթությամբ, մասնագիտական բարձր որակավորմամբ սփյուռքահայ մասնագետներին ՀՀ բերելուն: Արդյունքում նախատեսվում է մինչև 20 երիտասարդների ծախսերը հոգալ, և դրա համար հատկացնել 90 մլն դրամ:

Հաջորդը ՀՀ-Սփյուռք գործակցության վերաբերյալ իրազեկման ծրագիրն է, ըստ որի՝ Սփյուռքի հետ ճանաչողության աշխատանք պետք է տարվի. «Սփյուռքի համար պետք  է ընդունելի լինի հայաստանյան մեր օրակարգը և դրա համար բյուջեից կհատկացվի 60 մլն դրամ»-ասաց նա:

Հաջորդ աջակցությունը, ըստ հանձնակատարի, Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին է ուղղվում, որը գնահատվում է 10 մլն դրամ: Եվ վերջին ծրագիրը՝ աշխատանքն է Սփյուռքի համայնքներում: «2020 թ. նախատեսվում է մոտ 80 գործուղում և դրա համար նախատեսվում է 125 մլն դրամ»,-ասաց նա:

Ծրագրերի իրականացման երկրորդ ուղղության համար 325 մլն դրամ է նախատեսվում, որի առաջին ծրագիրը Սփյուռքի քարտեզագրման ծրագիրն է, և ներուժի բացահայտման նպատակ ունի: Ըստ Զարեհ Սինանյանի՝ բյուջեից դրա համար կհատկացվի 115 մլն դրամ:

Սփյուռքի ներուժի վերաբերյալ երկրորդ մասը տվյալների համակարգի ստեղծումն է: «Այսինքն՝ տեղեկությունները հավաքում ենք, պետք է հավաքագրվեն ու վիրտուալացվեն, էլեկտրոնային պլատֆորմ կձևավորվի: Այս տարվա բյուջեում դրա համար 35 մլն դրամ է հատկացվում»,-ասաց նա:

Նաև մասնագիտական համաժողովներ կանցկացվեն՝ թվով երեք համաժողով, որի համար կհատկացվի 175 մլն դրամ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan