Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԵԽ ներկայացուցիչների հետ գաղտնի հարցեր չեն քննարկվել, աշխատանքային քննարկում էր. Վլադիմիր Վարդանյան

ԵԽ ներկայացուցիչների հետ գաղտնի հարցեր չեն քննարկվել, աշխատանքային քննարկում էր. Վլադիմիր Վարդանյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԵԽ ներկայացուցիչների հետ գաղտնի հարցեր չեն քննարկվել, աշխատանքային քննարկում էր. Վլադիմիր Վարդանյան

ԵԽ ներկայացուցիչների հետ մենք պարզապես քննարկել ենք զուտ աշխատանքային հարցեր, որոնք կապված են ՀՀ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցության, կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության արգելաման վերաբերյալ կոնվենցիայի հետ կապված որոշ հարցերի հետ: Այս մասին ԱԺ–ում Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների համատեղ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Գիտեք, որ ԱԺ-ի օրակարգում Ստամբուլյան կոնվենցիայի հարց չկա,այն պաշտոնապես շրջանառության մեջ դրված չէ, պետք է անցնի որոշակի գործընթաց՝ Կառավարություն, Սահմանադրական դատարան: Պետք է հասկանանք հստակ մի բան՝ ՀՀ-ն ԵԽ անդամ է , պետք է ընթանանք այդ ճանապարհով, խոսքը չի գնում որևէ գործընթացի մասին, խոսքը գնում է պարզապես քննարկումների մասին: Ես զարմանում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան այս աստիճանի արձագանք ստացավ, շատ այլ կոնվենցիաներ կան, որոնք վավերացվել են ՀՀ-ի կողմից, որոնք ավելի մեծ նշանակություն կարող են ունենալ»,-նշեց նա:

Վլադիմիր Վարդանյանը վստահեցրեց, որ հարցի վերաբերյալ գաղտնի դիվանագիտություն չեն վարում:

«Կարևորագույն հարցը հետևյալն է. մենք պետք է հստակ հասկանանք, որպեսզի քննադատենք այս կամ այն փաստաթուղթը, անհրաժեշտ է այդ փաստաթուղթը հստակ ընթերցել, հասկանալ՝ ինչ հիմնավորումներ են դրվել փաստաթղթի հիմքում և ընթանալ առաջ»,-նշեց նա:

ԵԽ ներկայացուցիչները հրաժարվեցին մեկնաբանություն տալ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan