Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Էրիկ Վարդանյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի առաջնությունում

Էրիկ Վարդանյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի առաջնությունում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Էրիկ Վարդանյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի առաջնությունում

Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Championat.com կայքը: Վարդանյանը կարող է մի քանի տարվա պայմանագրի ստորագրել Սոչի քաղաքի համանուն ակումբի հետ: Նախնական տեղեկությունների համաձայն հայ կիսապաշտպանը ռուսական ակումբին կմիանա հունվար ամսին:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում կայացած «Արարատ»-«Փյունիկ» խաղում Էրիկ Վարդանյանը մրցավարին ուսով հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել, որից հետո մարզադաշտը լքելիս միջնամատ էր ցույց տվել երկրպագուներին: ՀՖՖ Կարգապահական կոմիտեն որոշում էր ընդունել Էրիկ Վարդանյանին որակազրկել մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը` 6 ամսով, իսկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 600 հազար դրամով: Ֆուտբոլիստը հետագայում ներողություն էր խնդրել պահվածքի համար:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan