Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԿԲ-ն կանխատեսում է մոտ 1.5 տոկոս գնաճ

ԿԲ-ն կանխատեսում է մոտ 1.5 տոկոս գնաճ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԿԲ-ն կանխատեսում է մոտ 1.5 տոկոս գնաճ

ՀՀ կենտրոնական բանկը իր երրորդ եռամսյակի ծրագրում 2019-ի համար նախանշել է 1.5 տոկոս գնաճ, հիմա՝ չի բացառում մի փոքր ավելի ցածր ցուցանիշը: Դա պայմանավորված է միրգ-բանջարեղենի գների տատանմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը:

«Երրորդ եռամսյակի մեր ծրագրում նախանշված է, որ այս տարի կունենանք 1.5 տոկոս գնաճ: Հիմա վերջին զարգացումներով պայմանավորված հնարավոր է մի փոքր ավելի ցածր լինի: Մի փոքր ցածր կանխատեսումը կախված է միրգ-բանջարեղենի գների տատանումների հետ, որն էլ պայմանավորված է առաջարկի գործոններով»,-ասաց Գրիգորյանը:

Գնաճը սեպտեմբերի դրությամբ 0.5 տոկոս է: Վիճակագրական կոմիտեն դեռ չի հրապարակել հոկտեմբերի ցուցանիշը, սակայն Կենտրոնական բանկի գնահատականներով՝ դա էապես չի փոխվի, կլինի 0.5 տոկոսի մոտակայքում, միգուցե մի փոքր ավելի: ԿԲ-ն չի նպատակադրում գնաճն արագ վերադարձնել նպատակային 4 տոկոս թիրախի:

«Մենք դա պատկերացնում և նպատակադրում ենք անել 3 տարվա ընթացքում: Գնահատում ենք, որ դրամավարկային պայմաններն այս պահին բավականին խթանող են գնաճի աստիճանական վերականգնումն ապահովելու համար»,-ասաց Գրիգորյանն ու վստահեցրեց՝ ցանկացած տեսակի ռիսկերի դեպքում կապահովեն գնաճի նպատակի իրագործումն իրենց դրամավարկային քաղաքականության գործիքներով:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan