Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, որ Ալ Բաղդադիի իրավահաջորդի «օրերը հաշված են»

ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, որ Ալ Բաղդադիի իրավահաջորդի «օրերը հաշված են»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, որ Ալ Բաղդադիի իրավահաջորդի «օրերը հաշված են»

ԱՄՆ պետքարտուղարությունում համոզված են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացված առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի իրավահաջորդի օրերը հաշված են, գրում է РИА Новости-ն։

«Իրաքում լինի, թե Սիրիայում, նրա օրերն այս աշխարհում հաշված են»,- լրագրողներին հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ ոչ ոք ոչինչ չգիտի նրա ծագման մասին և, ամենայն հավանականությամբ, նա իրենից ոչինչ չի ներկայացնում։

«Բաղդադիի իրավահաջորդի մասին որոշ տեղեկություններ մեզ հայտնի են, սակայն այդ տեղեկատվությունը բավարար չէ, որպեսզի ես կարողանամ այդ մասին խոսել։ Այն, ինչ մենք գիտենք, մեզ չի տպավորել»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն հոկտեմբերի 26-ին Սիրիայում հատուկ գործողություն է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմ:

Գործողությունն իրականացվել է Պենտագոնի հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության կողմից վստահության արժանի հետախուզական տվյալներ ստանալուց հետո: Գործողության թիրախը եղել է Ալ Բաղդադին։ ԱՄՆ ցամաքային զորքերի ներկայացուցիչը, որը տեղեկացրել է գործողության արդյունքների մասին, հայտնել է, որ «Ալ Բաղդադին այլևս ոչնչացված է»։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan