Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իրանը սկսել է Ֆորդոյի օբյեկտում ուրանի հարստացման գործընթացը

Իրանը սկսել է Ֆորդոյի օբյեկտում ուրանի հարստացման գործընթացը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրանը սկսել է Ֆորդոյի օբյեկտում ուրանի հարստացման գործընթացը

Իրանը սկսել է Ֆորդոյի օբյեկտում ուրանի հարստացման գործընթացը։ Այս մասին հինգշաբթի հայտնել է իսլամական հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպությունը, գրում է tass.ru-ն:

«Ֆորդոյում վերսկսվել են ուրանի հարստացումն ու արտադրությունը»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ «բոլոր քայլերն իրականացվում են ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո»:

2015 թվականին ստորագրված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համաձայն՝ Իրանը միջազգային դիտորդների հսկողության ներքո պետք Է արդիականացնի կայուն իզոտոպների արտադրության ձեռնարկությունը Ֆորդոյում:

Իրանական միջուկային գործարքի ապագան հարցականի տակ է հայտնվել 2018 թվականի մայիսի 8-ից, երբ ԱՄՆ-ն միակողմանի դուրս եկավ գործարքից և նավթի արտահանման ոլորտում Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց: Իրանական կողմի վարկածով՝ մյուս մասնակիցները, առաջին հերթին եվրոպացիները, լիովին չեն պահպանում համաձայնագրի տնտեսական մասի իրենց պարտավորությունները, ուստի գործարքն իր ներկայիս տեսքով անիմաստ է:

Սեպտեմբերին Իրանը հայտարարել էր, որ ձեռնամուխ է եղել միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման երրորդ փուլին և հրաժարվել է հետազոտական գործունեության սահմանափակումներից:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan