Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սահմանվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնց անձնական ուղեբեռը ենթակա չէ մաքսային զննության

Սահմանվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնց անձնական ուղեբեռը ենթակա չէ մաքսային զննության
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սահմանվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնց անձնական ուղեբեռը ենթակա չէ մաքսային զննության

Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրվել է 2019թ. մայիսի 29-ին:

Արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 321-րդ հոդվածում, որով սահմանված են մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձեւերի կիրառումից ազատելու դրույթները:

Մասնավորապես նախատեսվում է ԵՏՄ պետությունների ղեկավարների եւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռի մաքսային զննումից հավասարապես ազատել նաեւ ԵՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների եւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռը:

Նախագծով նախատեսվում է նաեւ փոփոխություն կատարել վերը նշված հոդվածով սահմանված ՀՀ այն պաշտոնատար անձանց ցանկում, որոնց անձնական ուղեբեռը եւս ենթակա չէ մաքսային զննության:

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Արձանագրությունը չի պարունակում ՀՀ օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan