Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մխիթարյանը չի մասնակցի հավաքականի առաջիկա խաղերին

Մխիթարյանը չի մասնակցի հավաքականի առաջիկա խաղերին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մխիթարյանը չի մասնակցի հավաքականի առաջիկա խաղերին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի ընտրանու առաջիկա հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին գրում է իտալական մամուլը: Հայ կիսապաշտպանը, որն արդեն 5 շաբաթ է չի մասնակցում «Ռոմա»-ի խաղերին, մարզադաշտ կվերադառնա միայն ընթացիկ ամսվա` նոյեմբերի ավարտին: Մխիթարյանը բաց կթողնի նոյեմբերի 15-ին և 18-ին Եվրո-2020 որակավորման վերջին տուրի խաղերին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը չի մասնակցի Հունաստանի հետ նոյեմբերին կայանալիք խաղին: Եվրո-2020-ի 8-րդ տուրի Ֆինլանդիայի դեմ խաղում ստանալով երրորդ դեղին քարտն ընթացիկ մրցաշրջանում` Հարոյանը զրկվեց հաջորդ հանդիպմանը մասնակցելու իրավունքից:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2020-ի որակավորման փուլի J խմբում 3-րդ Հերթական տուրերի ավարտից հետո Իտալիայի հավաքականն իր բացարձակ արդյունքով` 24 միավոր, առաջատարն է: Նրանք չունեն ոչ մի պարտություն և տոնել են միայն հաղթանակ: Երկրորդը 15 միավորով Ֆինլանդիան է: 10-ական միավոր ունեն Հայաստանը և Բոսնիա և Հերցեգովինան: 8 միավորով նախավերջինը Հունաստանն է, իսկ 2 միավոր ունի Լիխտենշտեյնը:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan